Իրար են բախվել «ԳԱԶել» և «ԳԱԶ-5312»-ը. Ուղևորներից մեկը մահացել է

Իրար են բախվել «ԳԱԶել»   և «ԳԱԶ-5312»-ը. Ուղևորներից մեկը մահացել է

PanARMENIAN.Net - Սպիտակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին hունիսի 17-ին` ժամը 19.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶել» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից մեկը՝ 1939 թ. ծնված Վիոլետա Անտոնյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---