Պուտինը, Օբաման ու Օլանդը կոչ են արել Երևանին ու Բաքվին արագացնել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների համաձայնեցումը

Պուտինը, Օբաման ու Օլանդը կոչ են արել Երևանին ու Բաքվին արագացնել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների համաձայնեցումը

PanARMENIAN.Net - G-20-ի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման մասին:

Նախագահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրների նախագահները միասնական ենք ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելու հարցում:

Հակամարտության կողմերն այլլևս չպետք է հետաձգեն կարևոր որոշումների կայացումը, որոնք անհրաժեշտ են տևական ու խաղաղ կարգավորման համար: Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել, որոնց կոչ էին անում մեր երկրները 2011թ. մայիսի 26-ին Դովիլում ընդունած մեր համատեղ հայտարարության մեջ: Այնուամենայնիվ, արդեն ձեռք բերված առաջընթացը պետք է խթան հանդիսանա աշխատանքը շրջանակային պայմանագրի վրա ավարտելու համար, որը կտանի դեպի համապարփակ խաղաղության ապահովում:

Մենք կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կատարել համաձայնեցումն «արագացնելու» պարտավորությունը, հիմնված ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների վրա, որոնք առկա են 2012թ. հունվարի 23-ի Սոչիի հայտարարության մեջ: Հաստատելով իրենց քաղաքական կամքը՝ նրանք պետք է զերծ մնան մաքսիմալիստական դիրքորոշումներից բանակցություններում, պահպանեն 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափեն թշնամական հռետորության աճից: Մենք կոչ ենք անում նախագահներին ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սզկբունքներով՝ մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքներով, ինչպես նաև 2009թ. Աքվիլայում և 2010թ. Մուսկոկայում արված հայտարարություններում սահմանված կարգավորման որոշակի տարրերով:

Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության կարգավորման, այլ միայն կերկարացնի տառապանքներն ու արհավիրքները, որոնց տասնամյակներ շարունակ ենթարկվում են ժողովրդները, որ ապրում են այդ տարածաշրջանում: Միայն խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով թույլ կտա դուրս գալ ստեղծված վիճակից ու անվտանգ ապագա ու բարգավաճում ապահովել տարածաշրջանի համար:

Մեր երկրները կշարունակեն սերտորեն աշխատել կողմերի հետ: Մենք կոչ ենք ոնւմ նրանց լիովին օգտագործել միջնորդական աջակցությունը, որ առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները: Սակայն, վերջնական արդյունքում խաղաղության ճակատագիրը կախված կլինի փոխըմբռնման հիման վրա համաձայնության գալու կողմերի պատրաստակամությունից, ոչ թե միակողմանի առավելությունների ձեռք բերման ճանապարհով, և այն բարիքի ընդհանուր գիտակցումից, որը խաղաղությունը կբերի նրանց ժողովրդներին ու ապագա սերունդներին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---