Հունիսի 19-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 415,48 դրամ

Հունիսի 19-ին  ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 415,48 դրամ

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,1 մլն դոլարի առք և վաճառք` 416,76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416,95 դրամ:

Ընդ որում, հունիսի 19-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 415,48 դրամ`հունիսի 18-ի համեմատ ավելանալով 0,52 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 524,13 դրամ` նվազելով 0,67 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,17 կետով` կազմելով 12,71 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---