Վիետնամի կոմունիստները որոշել են օգնել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը

Վիետնամի կոմունիստները որոշել են օգնել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը

PanARMENIAN.Net - «Մենք` որպես հարաբերությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ, կուզենայինք, որպեսզի այդ խնդիրը լուծվի քաղաքական երկխոսության ճանապարհով»,- ասել է Վիետնամի կոմունիստական կուսակցության ԿԿ Արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վուոնգ Տհուա Պհոնգը: «Իհարկե, մենք գիտենք, որ դա դյուրին գործընթաց չէ: Մեզ նույնպես հայտնի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ստեղծված իրադրությունը: Մենք կուզենայինք, որպեսզի միջազգային հանրությունը մասնակցի այդ հիմնախնդրի արդար լուծմանը:

Մենք մեր կողմից նույնպես պատրաստ ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը»,- նշել է նա, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---