ՀԿԵ-ում քննարկել են կադրային քաղաքականության հարցերը

ՀԿԵ-ում քննարկել են կադրային քաղաքականության հարցերը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովը հունիսի 29-ին կայացած խորհրդակցությունում կադրերի բաժիններիաշխատակիցների հետ քննարկեց կադրային քաղաքականության հարցերը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: : «Աշխատանքը կադրերի հետ, աշխատանքային ներուժի օգտագործումը քննարկման ենթակա հիմնական հարցերն են հանդիսանում ՀԿԵ-ում անցկացվող ցանկացածխորհրդակցությունում, լինի այն նվիրված տնտեսական գործունեությանը, թե անվտանգությանը», - ընդգծեց նա:

Մ. Խակովի խոսքերով` աշխատակիցների գործունեության արդյունավետությունից, կադրերի պատրաստվածության մակարդակից է կախված երկաթուղու հաջող ևանվտանգ շահագործումը: Նա նշեց նաև տեղերում աշխատակիցների հետ աշխատանքի կարևորությունը՝ ընդգծելով կադրերի բաժինների աշխատողների ուղիղ շփմանանհրաժեշտությունը հասարակ աշխատողների հետ:

«Ձեզ անհրաժեշտ է իմանալ ձեր աշխատողներին, իրենց խնդիրներն ու ձեռնարկությունում տիրող մթնոլորտը, պարբերաբար այցելել աշխատողներին տեղերում՝չսահմանափակվելով գրասենյակային աշխատանքով», - ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը:

Հատուկ Մ. Խակովը հիշեցրեց, որ 2012 թվականն Ընկերությունում հայտարարված է անձնակազմի հետ աշխատանքի տարի, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է կադրերիհետ աշխատանքին վերաբերվող հատուկ ծրագրերի առկայությունն ու իրագործումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---