ՀՀ էներգետիկայի նախարարն ու «Գազպրոմի» տնօրենը քննարկել են ռուսական գազի գնագոյացման հարցերը

ՀՀ էներգետիկայի նախարարն ու «Գազպրոմի» տնօրենը քննարկել են ռուսական գազի գնագոյացման հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու «Գազպրոմ» ԲԲԸ ռուսական գազային հոլդինգի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը քննարկել են ռուսական գազի գնագոյացման և 2012-2013թթ. Հայաստանին դրա մատակարարումն ավելացնելու հարցերը:

Մոսկվայում հանդիպման արդյունքում կողմերը դիտարկել են գազի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում Հայաստանի գազաէներգետիկ նախագծերին «Գազպրոմի» մասնակցության մասին համաձայնագրերի իրականացման ընթացքը: Խոսք է գնացել նաև «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության զարգացման հեռանկարների մասին: Միասնական կարծիք է արտահայտվել, որ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը շահագործման հանձնելը նպաստում է Հայաստանում և հարևան պետություններում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի բավարարմանը:

Անցյալ տարի «Գազպրոմը» Հայաստանի սպառողներին մոտ 1,6 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է մատակարարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---