ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան հուլիսի 11-12

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան հուլիսի 11-12

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը հուլիսի 8-12 կայցելի Հարավային Կովկասի երկրներ:

Մասնավորապես, Զանյերը Ադրբեջանում կլինի հուլիսի 8-9-ին, Վրաստանում՝ հուլիսի 10-11-ին, Հայաստանում՝ հուլիսի 11-12-ին: Ինչպես ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ԱԳ նախարարի և կքննարկի ռազմա-քաղաքական, տնտեսական, բնապահպանական ու հումանիտար ոլորտներին առնչվող հարցեր:

Զանյերը մամլո ասուլիսներ կունենա բոլոր երեք երկրներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---