Սերգեյ Նառիշկին. Ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել, եթե ապահովվեն երկու կողմերի շահերը

Սերգեյ Նառիշկին. Ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել, եթե ապահովվեն երկու կողմերի շահերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի Ադրբեջան այցի ժամանակ անդրադարձ է եղել ղարաբաղյան կարգավորմանը:

«Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Մենք դեմ ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը դրսի բաղադրատոմսերով: Մենք վստահ ենք, որ խնդիրը կարող է լուծվել եթե հաշվի առնվեն երկու կողմերի շահերը: Եթե կարգավորման նման ուղի գտնվի, Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես այդ պայմանավորվածության երաշխավոր: Սակայն, հակամարտության կարգավորման պատասխանատվությունը պետք է կրեն Ադրբեջանի ու Հայաստանի ժողովրդները»,-ասել է ՌԴ Պետդումայի խոսնակը Բաքվի Սլավոնական համալսարանում, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Նառիշկինը հիշեցրել է, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հակամարտության կողմերի 10 հանդիպումների նախաձեռնող է եղել, որոնք օգնել են որոշակի քայլեր նախանշել կարգավորման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ Նառիշկինը մտահոգություն է հայտնել շփման գծում գրանցվող միջադեպերի առումով՝ նշելով ուժի կամ ուժի չկիրառման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---