Մայքլ Քամբեկ. Դոնորների համաժողովի հաջողումը Եվրոպայում շատ կարևոր կլինի Հայաստանի համար

Մայքլ Քամբեկ. Դոնորների համաժողովի հաջողումը Եվրոպայում շատ կարևոր կլինի Հայաստանի համար

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպական ընկերներ» (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը, հայտարարություն է տարածել Եվրամիության` Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով դոնորների համաժողովը 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո անցկացնելու վերաբերյալ.

«Հայաստանի համար ԵՄ դոնորական համաժողովի հրավիրումը հավակնոտ ծրագիր է: Ի թիվս այլ անելիքների, ԵՄ-ն և Հայատանը պետք է պատրաստեն ռազմավարության փաստաթուղթ՝ Համաշխարհային բանկին ներկայացնելու համար: Երևանը և Բրյուսելը սկսել են նախապատրաստական աշխատանքները խորհրդարանական ընտրություններից հետո, և ես չեմ կարծում որ այն հնարավոր է ավարտել գալիք նախագահական ընտրություններից առաջ: Մեզ համար կարևոր էր, որ ԵՄ Խորհրդի նախագահ Վան Ռոմպոյը վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը հրավիրելու դոնորական համաժողով Հայաստանի համար՝ չնայած ԵՄ առկա ֆինանսական ճգնաժամի: Եվ եթե հաջորդ տարվա նախագահական ընտրությունները նշանվեն հետագա առաջընթացով մայիսյան ընտրությունների հետ համեմատ՝ այդ համաժողովը կստանա բավարար քաղաքական սատարում Եվրոպայում հաջողակ լինելու համար: Դա շատ կարևոր /հատկանշական/ կլինի Հայաստանի համար»,–նշվում է հայտարարության մեջ։

Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպոյը հուլիսի 4–ին Հայաստան կատարած պաշտոնական այցելության ժամանակ, ողջունելով Հայաստանի իշխանության ջանքերը ավելի մրցակցային եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ասել էր որ կարեւոր առաջընթաց է գրանցվել, սակայն միեւնույն ժամանակ նաեւ նշել, որ որոշ խնդիրներ շարունակում են մնալ:

«Մենք հավատում ենք, որ այդ խնդիրները կլուծվեն մինչեւ գալիք նախագահական ընտրությունները: Այս հիմքով ես ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հաձնաժողովը նախապատրաստական աշխատանքներ կսկսի միջազգային ֆինանսական կառույցների եւ Հայաստանի մասնակցությամբ դոնորների համաժողով կազմակերպելու ուղղությամբ», - ասել էր Եվրամիության ղեկավարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---