Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում KfW-ը կտրամադրի 450 մլն եվրո

Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում KfW-ը կտրամադրի 450 մլն եվրո

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` բանկի փոխնախագահ Եվա Վիտի գլխավորությամբ:

Քննարկվեց բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են էներգետիկ, ջրամատակարարման, ջրամբարաշինության, բնապահպանական, գյուղատնտեսական և ֆինանսական ոլորտները: Նշվեց, որ բանկի հետ համագործակցության ընթացքում տարբեր ծրագրերի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 450 մլն եվրո, և բանկն ամրապնդում է դիրքերը` որպես Հայաստանի առաջատար գործընկերներից մեկը: Քննարկվեցին մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերի հետ կապված հարցեր:

Երկուստեք կարևորվեց «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ամբողջ ծավալովիրականացման խնդիրը: Ա. Գևորգյանը ողջունեց Կապսի ջրամբարի վերակառուցմանն աջակցելու բանկի պատրաստակամությունը` նշելով, որ ջրամբարների կառուցման հարցնառաջնային է կառավարության համար:

Անդրադարձ եղավ նաև «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի ընթացքին, որը ևս իրականացվում է բանկիօժանդակությամբ: Կողմերը հույս հայտնեցին, որ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի և կնպաստի համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը:

Տկն Վիտը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում բանկը տարածաշրջանային նոր տնօրեն կունենա ևվստահություն հայտնեց, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի:

Կողմերն անդրադարձան նաև աշնանը կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին և կարևորեցին առաջիկա տարիների համար նախանշված ծրագրերի քննարկումն ու հաստատումը, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---