Է. Նալբանդյան. Եթե Թուրքիան կրկին այնպիսի քայլեր առաջարկի, որոնք ոչ մի տեղ չեն տանում, ապա արդյունքն ակնհայտ է

Է. Նալբանդյան. Եթե Թուրքիան կրկին այնպիսի քայլեր առաջարկի, որոնք ոչ մի տեղ չեն տանում, ապա արդյունքն ակնհայտ է

PanARMENIAN.Net - Թուրքիան 97 տարի շարունակ խուսափել է հայ-թուրքական հաշտեցման, իր պատմության հետ առերեսմանն ուղղված ջանքերից, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Եվ եթե հաջորդ 3 տարիներին նա նույն ոգով առաջնորդվի, առաջարկի այնպիսի քայլերի կոմբինացիաներ, որոնք ոչ մի տեղ չեն տանում, ապա արդյունքը հայտնի է»,-հավելել է նա:

Նալբանդյանը նաև մեկնաբանել է օրերս Ահմեդ Դավութօղլուի արած այն հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին Թուրքիան 3 քայլերից բաղկացած ծրագիր է մշակել՝ աշխատանքը հայկական սփյուռքի հետ, նոր փաստաթղթի մշակումը, ինչպես նաև նուրբ դիվանագիտությունը Հայաստանի հետ: Դավութօղլուն նշել է, որ այդ պլանի իրագործման համար «Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի ադրբեջանական տարածքների մի մասից»:

«Ի տարբերություն Անկարայի առաջարկների, միջազգային հանրությունն առաջարկում է 3 քայլից կազմված այլ կոմբինացիա՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, առանց նախապայմանների կյանքի կոչել այդ արձանագրությունները, հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ շաղկապելու փորձերից, ինչպես նաև չմիջամտել ղարաբաղյան կարագվորման գործընթացին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---