ՌԴ ջավախահայերը խնդրում են Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել սիրիահայերի հնարավոր ներգաղթը Ջավախք

ՌԴ ջավախահայերը խնդրում են Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել սիրիահայերի հնարավոր ներգաղթը Ջավախք

PanARMENIAN.Net - Իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ, անկախ նրանից, որ խոշոր քաղաքները վերահսկում են Սիրիայի իշխանությունները: Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն ըստ Սիրիայից մեզ հասնող լուրերի հայերի վիճակն այնտեղ բավականին վտանգավոր է և ծանր: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ջավախահայերի միությունը:

«Մեր կազմակերպությունը հսկայական քանակով նամակներ է ստանում, որտեղ Ջավախքի բնիկ հայ բնակչությունը, միանալով աշխարհասփյուռ հայությանը, մտահոգություն է հայտնում Սիրիայում իրադարձությունների կապակցությամբ: Ջավախահայերը չեն կարող անտարբեր մնալ սիրիահայերի հանդեպ և սուր անհրաժեշտության դեպքում պատրաստ են ապաստան տալ նրանց: Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք դիմում ենք Վրաստանի իշխանություններին և նրա կարեկից ժողովրդին, խնդրելով պարտադրված արտագաղթի դեպքում չխոչընդոտել սիրիահայերի տեղակայմանը Ջավախքում ժամանակավոր բնակության նպատակով»,-ասվում է ուղերձում:

Ջավախահայերը նաև դիմել են ՀՀ ղեկավարությունը, խնդրելով նախապես պատրաստ լինել սիրիահայերին դիմավորելու ու դեպի Ջավախք նրանց անարգել ուղևորությունն ապահովելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---