Ըստ Տիգրան Դավթյանի, տարեվերջին Հայաստանում կգրանցվի արդյունաբերության 10 տոկոս աճ

Ըստ Տիգրան Դավթյանի, տարեվերջին Հայաստանում կգրանցվի արդյունաբերության 10 տոկոս աճ

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի տարիներին արդյունաբերությունը դարձել է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Այդ մասին հուլիսի 17-ին Չարենցավանում ամրանների արտադրության «Ասկե գրուպի» նոր գործարան այցելելուց հետո հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Այս տարի մենք արդեն 14-15-տոկոսանոց աճ ունենք արդյունաբերության ոլորտում: Կարծում եմ, աճի բարձր տեմպերը կպահպանվեն, տարեվերջին ակնկալվում է ավելի քան 10 տոկոս աճ»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ արդյունաբերության զարգացումը վերջին մի քանի տարիներին ցույց է տալիս, որ ՀՀ էկոնոմիկան այժմ առավել «տրամաբանական է», քան ճգնաժամից առաջ, քանի որ այսօր լուրջ դերակատարություն ունեն հենց արդյունաբերությունն ու արտահանումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---