18 հուլիսի 2012 - 12:19 AMT
Նավթը էժանանում է Չինաստանի և Եվրոպայի տնտեսությունների հետ կապված մտավախության ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել այն բանից հետո, երբ Չինաստանում ի հայտ եկան տնտեսական իրավիճակի վատթարացման նախանշանները, իսկ փորձագետները նվազեցրեցին կանխատեսումները եվրոպական ընկերությունների եկամուտների մասով: Այդ մասին վկայում են բորսաների տվյալները:

Ազդեցություն է ունեցել ներդրողների վրա ՉԺՀ Պետխորհրդի նախագահ Վեն Ցզյաբաոյի հայտարարությունը, որ իրավիճակն աշխատանքի շուկայում բարդանում է: Այդ հայտարարությունները նպաստեցին աճի տեմպերի վերաբերյալ մտավախությունների խորացմանը: