Հայաստանում 5-7 տարիների ընթացքում կստեղծվեն 5000 հա քիշմիշային խաղողի այգիներ![]() 18 հուլիսի 2012 - 13:28 AMT PanARMENIAN.Net - «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» (ՀԲԱԿ) ՓԲԸ Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ իրականացնում է իր կողմից մշակված` Հայաստանի Հանրապետությունում խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը: Ծրագրի հեռահար նպատակն է 5-7 տարիներիընթացքում հանրապետությունում մինչև 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը և արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային տեսակների ընտրությունը պայմանավորված է նրանց ունիվերսալությամբ. դրանք կարող են արտահանվել որպես բարձրարժեք սեղանի խաղող և հումք ծառայել բարձրորակ չամիչի և գինու արտադրության համար: Հողային և հիդրոպոնիկ եղանակներով արմատակալների ստացման համար մաքրասորտ այգիներից գարնանը մթերվել են 400 հազարից ավելի խաղողի մաքրասորտ քիշմիշայինտեսակների կտրոններ: Պետական ագրարային համալսարանի Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի փորձարարական տնտեսությունում ևՀիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքում հիմնվել են շուրջ 3,1 հա տնկարաններ: n vitro եղանակով տնկանյութի ստացման աշխատանքներ են իրականացվում Ագրոկենսատեխնոլոգիայիգիտական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում կատարվում են նաև խաղողի քիշմիշային տեսակների ապրոբացիոն, սելեկցիոն և գենետիկական նույնականացման ու անձնագրավորման աշխատանքներ: Ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական ագրարային համալսարանը, Երևանի պետական համալսարանը և«Տեռաս դե Արմենիա» ընկերությունը: Այս տարվա աշնանը տնկարաններից կստացվի 200-250 հազար բարձր որակի մաքրասորտ արմատակալներ: Ստացված արմատակալներով այս աշնանը և հաջորդ տարվա գարնանը կհիմնվեն 80-100 հա այգիներ, այդ թվում`10 հա մայրուտային այգի: «ՀԲԱԿ-ը բանակցություններ է վարում հողատերերի և այգեգործների հետ` մաքրասորտ արմատակալներով ժամանակակից ագրոտեխնոլոգիաների կիրառմամբ խաղողի այգիներիստեղծման համար: Մենք կսատարենք ներդրողներին ծրագրի շրջանակներում այգիների հիմնման, պատրաստի արտադրանքի շուկայահանման և այլ աջակցություն ստանալու գործում: Խաղողիքիշմիշային տեսակների արտադրական ծավալների ավելացմանը զուգընթաց` կներդրվեն իրացման և արտահանման երաշխավորված մեխանիզմներ:», - ասաց ընկերության ներդրումների տնօրեն Ալեքսան Առաքելյանը: Նա նշեց, որ ծրագիրը նախատեսում է վերականգնել և զարգացնել մայրուտից մինչև նոր այգու հիմնադրման տեխնոլոգիական ամբողջ շղթան, տարեցտարի ընդլայնելխաղողի քիշմիշային այգիները և դրանց տարածքը հասցնել 5 հազար հա, ասվում է Հայկական բերքի առաջմղման կենտրոնի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |