Բակո Սահակյան. Ես քվեարկել եմ հզոր պետության օգտին

Բակո Սահակյան. Ես քվեարկել եմ հզոր պետության օգտին

PanARMENIAN.Net - ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը քվեարկել է Արցախում ընթացող նախագահական ընտրություններում Ստեփանակերտի թիվ 5 դպրոցում: «Ես հիանալի տրամադրություն ունեմ և քվեարկել եմ հզոր պետության օգտին: Եթե ժողովուրդն ինձ ընտրի, ես կշարունակեմ կառուցել անվտանգ ու զարգացած Արցախ: Մեր ժողովուրդը մեծ համախմբվածություն ցուցաբերեց և դա ապացուցում է, որ մենք զարգացման ճիշտ ուղու վրա ենք»,-ասել է Սահակյանը լրագրողներին: Նա նաև նշել է, որ ժողովուրդն ինքն է կատարում իր ընտրությունը և ուղղակի հարկավոր է մի փոքր սպասել մինչ քվեների հաշվարկը: Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ ԶԼՄ-ները մշտապես նպաստել են ազատ և ժողովրդավարական Արցախի կայացմանը և հույս է հայտնել, որ հետագայում ևս այդպես կլինի:

41  19.07.12 - Ընտրությունների ընթացքը Արցախում
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---