Oprah.com-ը Բոխչալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» հայտարարել է շաբաթվա գիրք

Oprah.com-ը Բոխչալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» հայտարարել է շաբաթվա գիրք

PanARMENIAN.Net - Քրիս Բոխչալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը հայտարարվել է ԱՄՆ-ում շաբաթվա ամենաշատ ընթերցված գիրքը: Այդ մասին հայտնում է «Ասպարեզը», հղում տալով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:

Ամերիկացի հայտնի շոումեն, դերասանուհի Օփրա Ուինֆրիի Oprah.com կայքում, մի շարք նոր հրատարակված գրքերի շարքում ընդգրկել էր նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող այս գիրքը:

The Columbus Dispatch-ի թղթակից Մարգարեթ Քվամը գրքի մասին գրել է. «Ավազե ամրոցի աղջիկները» պատմավեպում Բոխչալյանը մեզ տանում է բոլորովին այլ ճանապարհորդության: Գրավիչ պատմության մեջ ճանապահորդությունը կատարվում է 1915 թ-ի Հալեպի և 2012 թ-ի Նյու Յորքի միջև: Պատմական սիրավեպում շատ խորն է արտահայտվում հեղինակի հայկական մշակութային ժառանգությունը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---