Սփյուքահայ երիտասարդները հայկական երաժշտարվեստի մասին դասախոսություններ կլսեն

Սփյուքահայ երիտասարդները հայկական երաժշտարվեստի մասին դասախոսություններ կլսեն

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից` Մայր Հայրենիքում սփյուռքահայ երիտասարդությանը հաղորդակից դարձնելու հայ մշակութային և երաժշտական ժառանգությանը:

Ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդ երաժիշտները հայրենի երաժիշտների ու մասնագետների ղեկավարությամբ հետևելու են վարպետության դասընթացների, ինչպես նաև լսելու են հայկական երաժշտարվեստի տարբեր ճյուղերի մասին դասախոսություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---