Ամերիկյան կոնգրեսական. Արցախում թվով 5-րդ ազատ ընտրությունները վկայում են երկրի ժողովրդի անկախության մասին

Ամերիկյան կոնգրեսական. Արցախում թվով 5-րդ ազատ ընտրությունները վկայում են երկրի ժողովրդի անկախության մասին

PanARMENIAN.Net - Ամերիկյան կոնգրեսականներ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական մշակութային ժառանգության հանձնաժողովի անդամներ Աննա Էշուն և Ջեկի Սփեյերը հանդես են եկել հայտարարությամբ` կապված Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: «Ես հպարտ եմ Լեռնային Ղարաբաղում ազատ և բաց նախագահական ընտրությունների անցկացման մակարդակով»,- հայտնել է Աննա Էշուն: Նրա խոսքով` չնայած ուժեղ, ոչ ժողովրդավարական հարևանի (Ադրբեջանի - խմբ.) կողմից բռնության և սպառնալիքների տասնամյակներին, Արցախի ժողովուրդը պահպանել է անփոփոխ հավատարմությունը ազատությանն ու ժողովրդավարությանը: «Նրանք միշտ զգալու են իմ աջակցությունը»,- հավելել է կոնգրեսականը:

Կոնգրեսական Ջեկի Սփեյերն իր հերթին հայտնել է. «Ժողովրդավարությունն ապրո'ւմ է Լեռնային Ղարաբաղում: Թվով հինգերորդ ազատ ընտրությունները վկայում են երկրի ժողովրդի անկախության մասին և ապացուցում, որ Ժողովրդավարությունը կարող է բարգավաճել նաև շատ փոքր տարածաշրջանում»:

Արցախում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2012թ. հուլիսի 19-ին: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 99 227 մարդ, ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված քվեաթերթիկների թիվը կազմել է 102 283, մարված քվեաթերթիկների թիվը` 29 324, գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` 72 958: Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 47 085 մարդ, Վիտալի Բալասանյանի օգտին` 22 966, իսկ Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---