ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկին: Լեհաստանի ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ նախագահի պաշտոնում Ռ.Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը կամրապնդի տնտեսական զարգացման դրական միտումները: Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է նաեւ Ճապոնիայի վարչապետ Ձյունիչիրո Կոիձումին: Նա հույս է հայտնել, որ «հայ-ճապոնական նպաստավոր հարաբերությունները հետագայում եւս կզարգանան»:
 Ուշագրավ
---