«Սովորական» ադրբեջանական ֆաշիզմ 1 օգոստոսի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Երբ անցած ամիս ես հարցազրույց էի պատրաստում փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ և նա հայտարարեց, որ Հայաստանում չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից ադրբեջանական հասարակությունը, և որ ծանոթանալու դեպքում շատերը մշակութային ու հոգեբանական շոկ կապրեն, ինձ թվում էր, որ դա չափազանցություն է: Սակայն, երեկ ինտերնետում ես մի լրատվության հանդիպեցի, որը լիովին հաստատեց փորձագետի խոսքերը: Մոսկվայաբնակ ադրբեջանցի էքստրասենս Զիրադդին Ռզաևը որը հայտնի դարձավ «Էքստրասենսների ճակատամարտ» հետուստածրագրին մասնակցելուց հետո, մեկնաբանել է ANSPRESS-ին Առաջին ռուսական ալիքի «Արի ամուսնանանք» ծրագրին հայազգի կատարող Մարտ Ռոմանովի (Ռադիկ Բաբայան) հետ մասնակցելուց հետո նրա անվան շուրջ ստեղծված իրավիճակը: Հաղորդման ժամանակ Մարտ Ռոմանովը ներկայացրել է Ռզաևին որպես խնամախոս՝ իր ընկերն անվանելով նրան: Դա մեծ արձագանք է ստացել Ադրբեջանում և երկար քննարկման առարկա դարձել սոցցանցերում: «Մարտ Ռոմանովն իմ ընկերը չէ, ես միայն ծանոթ եմ նրա հետ: Ես շատ ծանոթ կատարողներ ունեմ: Երգիչը ռուսական ազգանուն ունի: Պարզվում է, նրա հայրը հայ է: Ի՞նչ իմանայի, որ նախկինում նա հայկական ազգանում է կրել, «յան վերջավորությամբ: Ասեկոսեներ տարածվեցին, որ Զիրադդինը հայերի հետ միասին հանդես է գալիս հեռուստաեթերում: Ցանկանում եմ հայտարարել, որ ես հայերի հետ ընկերություն չեմ անում»,-ասել է Ռզաևը: Այսպիսով Ռզաևը բացահայտորեն խոստովանել է, որ մարդու հետ շփվելիս նրա համար կարևոր են ոչ թե նրա անձնական հատկությունները, այլ այն, թե նրա ազգանունը «յանով» է վերջանում թե ոչ: Ընդ որում, եթե Ադրբեջանի բնակչից նման արձագանքը սպասելի է, դա կարելի է ինչ-րո տեղ հասկանալ, հաշվի առնելով այնտեղ պետական մակարդակով տիրող հակահայկական քարոզչությունը, ապա համայնքի ներկայացուցչի համար նման ֆաշիստական արձագանքը զարմանալի է: Գաղտնիք չէ, որ արտասահմանում բնակվող հայերն ու ադրբեջանցիները առավել հանգիստ հարաբերություներ ունեն, պայմանավորված ընդհանուր խնդիրներով, ոմանք նույնիսկ գործարար կապեր ունեն, և չկա այնպիսի սուր թշնամանք ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչների միջև: Թեև, հարկ է նշել, ր Հայաստանում, նույնիսկ չլուծված ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում, ադրբեջանական ազգանունով մարդը հանգիստ կարող է մուտք գործել երկիր և նրան հաշվեհարդար չի սպառնա փողոցում: Տարբեր երկրների քաղաքացիների հետ կապված սկանդալները, որոնց արգելվում է մուտքը Ադրբեջան միայն այն պատճառով, որ նրանց ազգանունն ավարտվում է «յանով», կարծում եմ, հիշեցնել պետք չէ: Այնպես որ կարելի է ափսոսանքով արձանագրել, որ Ռզաևի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ռամիլ Սաֆարովի «գործը» ողջ է և «բարգավաճում» է ադրբեջանցիների մոտ: Իսկ մենք, «յանով» ազգանուն կրողներս, պետք է առավել զգուշավոր լինենք նման «հումանիստների» հետ շփվելիս, որոնք բնակվում են հարևան հանրապետությունում: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |