Ադրբեջանական բանակի շարքերը նոսրանում են՝ այս անգամ ինքնասպանություն է տեղի ունեցել 3 օգոստոսի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով, հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ N զորամասում, որ տեղակայված է Նախիջևանում, ինքնասպանություն է կատարվել: Ադրբեջանի ազգային բանակի զինծառայող 19-ամյա Ռաֆիգ օղլու Իբաևը կրակել է իր վրա սեփական ծառայողական զենքից: Ընթանում է քննություն: Օգոստոսի 1-ին ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն էր տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է Գերանբոյի շրջանի ՊՆ N զորամասի զինվոր Մեհդի Բահադիր օղլու Սուլթանովը: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա «մահացել է իր ինքնաձիգից բացված կրակի արդյունքում»: Ըստ նախնական վարկածի, Սուլթանովը մահացել է իրեն ամրագրված զենքից բացված կրակի արդյունքում: Պաշտպանության մամլո ծառայությունը այդ լուրը հաստատել է ԱՊԱ գործակալությանը: Փաստով քննություն է ընթանում: Տառացիորեն օրերս, հուլիսի 30-ին, Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինվոր Աբբասով Օրհան Ղահրաման օղլուն, 1992թ. ծնված, զոհվեց զինակցի ձեռքից զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |