Մսի և պաղպաղակի շուկայում կատարված ստուգումների լաբորատոր արդյունքներն արդեն հայտնի են

Մսի և պաղպաղակի շուկայում կատարված ստուգումների լաբորատոր արդյունքներն արդեն հայտնի են

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ մսի և պաղպաղակի շուկայում կատարված ստուգումների լաբորատոր արդյունքներն արդեն հայտնի են:Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Բաբկեն Պիպոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լաբորատոր ստուգման արդյունքները կուղարկվեն մոնիտորինգի վարչություն, որտեղ պետք է անցկացվի վերջնական ուսումնասիրություն, ինչից հետո բոլոր խախտումների մասին հանրությունը կիրազեկվի: Բաբկեն Պիպոյանը փոխանցեց, որ արդյուքների պարաստ լինելուն պես դրանք կտեղադրվեն տեսչության կայքում , ինչպես նաև կհրավիրվի մամուլի ասուլիս: Հիշեցնենք, որ մսի և պաղպաղակի շուկայում անցած շաբաթվանից ստուգումներ են: Պաղպաղակի շուկայում հայտնաբերվել էին մակնշման և սառնարանների հետ կապված խնդիրներ, իսկ միսը որոշ տեղերում երկար ժամանակ պահել էին սառնարանում և վաճառել էին առանց ուղեկցող փաստաթղթերի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---