Հայաստանի նախագահը հայ-ռուսական համագործակցության կարևոր խորհրդանիշ է համարում Արսեն Գալստյանի հաղթանակը

Հայաստանի նախագահը հայ-ռուսական համագործակցության կարևոր խորհրդանիշ է համարում Արսեն Գալստյանի հաղթանակը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանի կողմից Ռուսաստանի համար առաջին ոսկե մեդալի նվաճումը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Հայ-ռուսական համագործակցության համար Արսեն Գալստյանի հաղթանակը կարևոր և թանկ խորհրդանիշ է»,-լրագրողներին է հայտարարել ՀՀ նախագահը` Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքում:

Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ Հայաստանի օլիմպիական հավաքականում կան մարզիկներ, ովքեր ծնվել են Ռուսաստանում:

Իր հերթին Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Օլիմպիադայի բոլոր հաղթողներին` անկախ նրանց ազգային պատկանելությունից:

Խոսելով Ռուսաստանի օլիմպիական հավաքականի ելույթների մասին` ՌԴ նախագահն ընդգծել է, որ որոշ մարզաձևերում ակնկալվում էին լավագույն արդյունքներ:

Դրա հետ մեկտեղ, հաղթանակներ են եղել այնպիսի սպորտաձևերում, որտեղ «ոսկի» չէր սպասվում: Օլիմպիադայի վերջնական արդյունքները, ըստ Պուտինի, դեռևս վաղ է ամփոփել: «Արդյունքներն ավելի ուշ կվերլուծենք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի համար Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում առաջին ոսկե մեդալը նվաճել է ձյուդոիստ Գալստյանը, ով եզրափակչում 40 վայրկյանների ընթացքում մաքուր հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---