Հերմինե Նաղդալյանը Հեսսեին պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը

Հերմինե Նաղդալյանը Հեսսեին պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն օգոստոսի 8-ին ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի՝ 12 անդամից կազմված պատվիրակությանը՝ փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի և Եվրոպայի հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը, Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, ով նաև Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավարն է, Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Շիրակ Թորոսյանը:

Ողջունելով գերմանական պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ տիկին Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը և Գերմանիան ունեն բավական բարձր մակարդակիքաղաքական համագործակցություն՝ թե երկկողմ և թե բազմակողմ: Նրա խոսքով, Հայաստանն ակտիվ կապերի մեջ է նաև գերմանական առանձին երկրամասերի, այդ թվում՝ Հեսսենի հետ:

Գերմանական պատվիրակության ղեակավար Յորգ-Ուվե Հանը ևս կարևորեց այն հանգամանքը, որ Գերմանիայի Հեսսեն երկրամասը Հայաստանի հետ համագործակցություն է ունեցել դեռևս խորհրդային ժամանակներից: Պարոն Հանի խոսքով՝ Հայաստանի անկախացումից հետո այդ համագործակցությունը վերածվել է կազմակերպված հարաբերությունների, որոնք էլ տանում են կայացած գործարար շփումների:

Անդրադառնալով երկու երկրների առևտրատնտեսական կապերին՝ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը նկատեց, որ Եվրամիության անդամ երկրներից ամենաակտիվառևտրաշրջանառությունը Հայաստանն ունի հենց Գերմանիայի հետ: Տիկին Նաղդալյանը բարձր գնահատեց Գերմանիայի դերը Հայաստանի եվրոպական ինտեգրմանճանապարհին:

Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի և Եվրամիության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ներկա փուլը՝ արձանագրելով, որ պայմանավորված այդ բանակցություններով՝ բավական շատ բարեփոխումներ են իրականացվել Հայաստանի օրենսդրական դաշտում:

Կողմերը մեծապես կարևորեցին նաև այլ՝ կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտներում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման մեծ ներուժն առաջիկայում առավել արդյունավետորեն կիրացվի:

ԳԴՀ Հեսսեն երկրամասի պատվիրակությունը եղավ նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---