Դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ ԱՄՆ Դաշնային պահեստից և Եվրախմբի ղեկավարից նորությունների ֆոնին

Դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ ԱՄՆ Դաշնային պահեստից և Եվրախմբի ղեկավարից նորությունների ֆոնին

PanARMENIAN.Net - Եվրոյի փոխարժեքը եվրոյի նկատմամբ նվազել է չորեքշաբթի օրվա վաճառքի վերջում ԱՄՆ դաշնային պահեստի կողմից հրապարակված հուլիսի 31-ից օգոստոսի 1-ի նիստի արձանագրության ֆոնին, ինչպես նաև Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպման, վկայում են վաճառքի տվյալները:

Վաճառքի վերջում դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ և կազմել 1,2529 երեքշաբթի օրվա եվրոյի դիմաց 1,2473 դոլարի փոխարեն:

Ինչպես հետևում է նախօրեին ԱԴՊ կողմից հրապարակված փաստաթղթերից, կարգավորիչը չի բացառում խոշորագույն համաշխարհային տնտեսության աջակցության նոր միջոցների հնարավորությունը, եթե մակրոտնտեսական ցուցանիշները շարունակեն թույլ մնալ:

Եվրոյի փոխարժեքին աջակցություն են ցույց տվել նաև եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար Յունկերի հայտարարությունները, ով հանդես է գալիս եվրագոտուց Հունաստանի դուրս գալու դեմ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---