Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հերթական դիտարկումն է անցկացվել

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի  շփման գծում հերթական դիտարկումն է անցկացվել

PanARMENIAN.Net - Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը:

Դիտարկման խմբի մեջ էին դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և ՈՒիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա ):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ դաշտային օգնական Անթալ Հերդիչը (Հունգարիա) և ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---