Բաքվում վիրավորվել են իրանցի երգչուհի Գուգուշից` հայերենով երգ կատարելու համար

Բաքվում վիրավորվել են իրանցի երգչուհի Գուգուշից` հայերենով երգ կատարելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալությունը «իր վերաբերմունքն է արտահայտել իրանցի երգչուհի Գուգուշի կողմից ադրբեջանական «Գեդյակ ուզյու Լյուլյայյա» երգը որպես հայկական ներկայացնելու կապակցությամբ», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Գործակալության ներկայացուցիչ Հուդայատ Հասանլին հայտարարել է, որ ադրբեջանական ծագմամաբ իրանցի երգչուհի Գուգուշը ադրբեջանական «Գեդյակ ուզյու Լյուլյայյա» երգը կատարել է հայերենով:

Երգը տարածվել է «Youtube-ում»: Ինչպես գրում են Ադրբեջանի ԶԼՄ-ները, «երաժշտության հեղինակն է Էլզա Իբրահիմովան, բառերինը` Ալագա Ալեկպերովան: Ցավոք, երգի կատարման ժամանակ Գուգուշը չի ասել, որ դա ադրբեջանական երգ է և որ հեղինակներն ադրբեջանցիներ են: Այն ներկայացվել է որպես հայկական անանուն երգ: Սա հեղինակային իրավունքների կոպիտ խախտում է»:

«Թեև երգը կատարվել է 2010-ին, սակայն տարածվել է վերջերս: Պարզաբանվում է, թե որտեղ է առաջին անգամ կատարվել տվյալ երգը: Հենց որ պարզ դառնան Գուգուշի տվյալները, գործակալությունն իր բողոքը կներկայացնի նաև երգչուհուն»,-ասել է Հասանլին, հաղորդում է Vesti.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---