Կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվելու են անվճար

Կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվելու  են անվճար

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը, խորհրդակցության նպատակն է ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանթանալ և քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ:

Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը` Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել է առկա խնդիրներին: ՀՀ ԿԳՆ Կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ` կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաև ուսուցիչներին մրցույթների անցկացման հետ:

Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից ներկայացված արձանագրությունները` Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Իր խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներեին տրամադրվելու են անվճար:

Անցյալ տարի Գեղարքունիքի մարզում սովորող 29700 աշակերտներից 2900-ը առաջին դասարանցիներ են եղել, տարվա ընթացքում մոտ 482 աշակերտ հեռացել է մարզի դպրոցներից, այդ թվում մոտ 200-ը՝ արտերկիր: Մարզի բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, որոշակի խնդիրներ կան կախված կապի որակի հետ: Նախարարի կողմից ցուցում է տրվել ՀՀ ԿԳՆ ներկայացնել Գեղարքունիքի մարզի դպրոցների «ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների լաբորատորիների պահանջարկը, քանի որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից հանրապետության դպրոցներում տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---