Զգուշացում բոլոր այն ծնողներին, ովքեր երեխային դպրոց են տանում «շքախմբով»

Զգուշացում բոլոր այն ծնողներին, ովքեր երեխային դպրոց են տանում «շքախմբով»

PanARMENIAN.Net - Զգուշացում բոլոր այն ծնողներին , ովքեր սովորություն ունեն երեխաներին դպրոց տանել մի քանի մեքենայով ու ամբողջ ընտանիքով: Ուսումնական տարվա մեկնարկին դպորցների հարակից տարածքում ճանապարհը փակելու համար վարորդները կտուգանվեն 15-20 հազար դրամով: Այ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում կիրականացնի «Զգուշացեք, երեխաներ են » խորագրով մեկամսյակ. «Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ տասնօրյակը բավական չէ, որպեսզի երեխաները ամառային աշխույժ կյանքից վերադառնան բնականոն ուսումնական կյանքին , նախորդ տարի տասնօրյակի ընթացքում Երևանում գրանցվել էր 6 ավտոպատահար՝ 6 վիրավորով , իսկ հաջորդ 20 օրվա ընթացքում, երբ ոստիկանությունը դադարեցրել էր աշխատանքները դպրոցամերձ տարածքներում, պատահարների թիվը հասել էր 25-ի»: Նորիկ Սարգսյանը նշեց, որ մեկամսյակի համար բոլոր աշխատանքներն իրականացված են: Հանդիպումներ են եղել Երևանի դպրոցների տնօրերնների հետ, թարմացվել են դպրոցամերձ ճանապարհների կետագծերը և ճանապարհային նշանները: Նրա խոսքով՝ որոշ դպրոցների տնօրենների հետ պայմանավորվածություն կա նաև, որ ոստիակնության աշխատակիցները պետք է ացելեն դպրոցներ և աշակերտներին սովորեցնեն ճանապարհային երթևեկության կանոները: Ոստիկանությունը մայրաքաղաքի բոլոր դպրոցների մոտ իրականացնելու է պարեկային ծառայություն հատկապես պիկ ժամերին, պարեկային ծառայության կազմի մեջ լինելու են ոչ միայն ճանապարհային ոստիկանությա աշխատակիցներ, այլև ոսիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցներ և տեսուչներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---