ՀՀ ոստիկանությունը չի մեկնաբանում Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակելու մասին տեղեկատվությունը

ՀՀ ոստիկանությունը չի մեկնաբանում Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակելու մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը չի մեկնաբանել Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակելու մասին տեղեկատվությունը: «Այժմ այնտեղ աշխատում են ոստիկանները, պարզվում են մանրամասները:

Տեղեկատվությունը լրացուցիչ կհաղորդվի»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:

Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններին այն մասին, որ Խաչիկյանի վրա կրակել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիտչյանը, ապա Ահարոնյանը պատասխանել է. «Կայքերը կարող են տալ նմանօրինակ տեղեկատվություն, սակայն մենք կստուգենք, հետո նոր միայն կհրապարակենք»:

Հարկ է նշել, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պատկանում է մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին, իսկ Հայկազ Խաչիկյանը Սոցապ պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ում դեմ գործ է հարուցվել` թոշակների յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---