Հալեպի հայկական թաղամասերի մոտակայքում այս գիշեր 4 ռումբ է պայթել

Հալեպի հայկական թաղամասերի մոտակայքում այս գիշեր 4 ռումբ է պայթել

PanARMENIAN.Net - Հալեպի սիրիահայ բնակիչների խոսքով` քաղաքի հայկական թաղամասերի մոտակայքում այս գիշեր 4 ռումբ է պայթել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, հղում անելով Սիրիայում բնակվող սիրիահայ իր աղբյուրներին: Նա հավելեց նաև, որ բարեբախտաբար տուժածներ չկան:Իրենց հերթին դամասկոսահայերը Ադամյանին հայտնել են, որ իրենք լավ վիճակում չեն և ամեն օր կրակոցների ու պայթյունների ձայներ են լսում:

Սիրիայում արդեն մոտ 17 ամիս է չեն դադարում սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև զինված բախումները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 17 հազարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---