Ա. Բոժկո. Ադրբեջանը ցինիկորեն և ցուցադրաբար ոտնահարեց միջազգային իրավունքը

Ա. Բոժկո. Ադրբեջանը ցինիկորեն և ցուցադրաբար ոտնահարեց միջազգային իրավունքը

PanARMENIAN.Net - «Որպես մարդ և նախկին դիվանագետ, որը լավ գիտի հարավկովկասյան տարածաշրջանը, ես սատարում եմ Հայաստանի որոշմանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշմանը՝ որպես բողոքի նշան այդ երկրի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին փաստացի ազատ արձակելու դեմ»,-այդ մասին Analitika.at.ua-ին է հայտարարել Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

«Դիվանագիտական հարաբերությունների խզումը ծայրահեղ միջոց է միջազգային պրակտիկայում: Սակայն, սա այն դեպքն է, երբ Հայաստանն այլընտրանք չուներ: Չէ որ, ըստ էության, թաքնվելով միջազգային իրավունքի վրա հղումների ետևում, այդ իսկ իրավունքը ոտնահարվել է ցինիկորեն և ցուցադրաբար: Էլ չասած գործած ոճիրի դիմաց հատուցման դարավոր մարդկային սկզբունքի մասին»:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը երեկ Հունգարիայի կողմից Ադրբեջանին է արտահանձնվել և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում է շնորհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---