«Արմավիան» ժամանակավորապես դադարեցրել է չվերթները դեպի Հալեպ

«Արմավիան» ժամանակավորապես դադարեցրել է չվերթները դեպի Հալեպ

PanARMENIAN.Net - Այսօրվանից «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցնում է իրականացվող չվերթները դեպի Հալեպ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նա հստակեցրեց, որ նման որոշում է կայացվել` հաշվի առնելով սիրիական Ազատ բանակի սպառնալիքները:

«Այս կերպ առաջին հերթին ապահովվում է ուղևորների անվտանգությունը»,- հստակեցրեց Նանա Ավետիսովան:

Նախորդ շաբաթ սիրիական Ազատ բանակի առաջնորդները ավիաընկերություններին զգուշացրել էին Հալեպ և Դամասկոս թռիչքները դադարեցնելու մասին, քանի որ օդանավակայանները կարող են հարձակման ենթարկվել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---