Թուրքիան նոտա է հղել Ֆրանսիային դասագրքերում Ցեղասպանության թեման ընգրկելու համար

Թուրքիան նոտա է հղել Ֆրանսիային դասագրքերում Ցեղասպանության թեման ընգրկելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Ֆրանսիային պատմության և աշխարհագրության դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ընգրկելու համար:

Փարիզում Թուրքիայի դեսպանատունը Ֆրանսիայի ԱԳՆ-ին և կրթության նախարարությանն է հանձնել բողոքի նամակը, հայտնում է Today’s zaman-ը:

Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշմամբ Ֆրանսիային պատմության և աշխարհագրության դպրոցական դասագրքերում ընդգրկվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժին: Ինչպես գրել են թուրքական ԶԼՄ-ները, այդ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա, որը մեծ հույսեր էր կապում Օլանդի նախագահության հետ:

Հայոց ցեղասպանության թեման ընդգրկված է նաև ֆրանսիական բուհական դասագրքերում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական:

Ըստ վերջին հաղորդագրությունների, օրինագիծը շուտով նորից կդրվի շրջանառության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---