ՀՅԴ Երիտասարդական միության կազմակերպած ակցիան հետաձգվում է

ՀՅԴ Երիտասարդական միության կազմակերպած ակցիան հետաձգվում է

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցի հետաձգման հետ կապված՝ ՀՅԴ երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան»ուսանողական միության կողմից նախագահի նստավայրի մոտ կայանալիք ակցիան հետաձգվել է մինչև վաղը 10:30: Հիշեցնենք, որ Տեխնիկական պատճառներով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի մի քանի ժամ ուշացումով և նախատեսված հանդիպումները կկայանան սեպտեմբերի 6-ին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

ՀՅԴ-ն մտադիր է բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի կապակցությամբ, պահանջելով հստակ գնահատական տալ Ադրբեջանում մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---