Քաղաքագետ. Երևանը զայրույթից ատամներն է կրճտացնում, Բաքուն ուրախանում է, ՆԱՏՕ-ն այնտեղ է, որտեղ և միշտ

Քաղաքագետ. Երևանը զայրույթից ատամներն է կրճտացնում, Բաքուն ուրախանում է, ՆԱՏՕ-ն այնտեղ է, որտեղ և միշտ

PanARMENIAN.Net - Ճգնաժամ է և հունգարացիներին շտապ մի քանի միլիարդի փոխառություն էր հարկավոր, որը սիրալիրորեն համաձայնվեց տրամադրել Ադրբեջանը` լրացուցիչ պայմանով: Հունգարացիները պետք է մարդասպանին հանձնեին հայրենիք, որտեղ նա օպերատիվ կերպով ներում ստացավ նախագահի Ալիևի կողմից, հավելելով, որ դա արդարության ակտի առաջին փուլն է, հաջորդը կլինի Ղարաբաղի ազատագրումը: Այդպես է կարծում ռուս քաղաքագետ Անդրեյ Կուպրիկովը: Նա նշել է, որ հայերը հունգարացիների դեսպանատան վրա լոլիկներ են նետել և խզել դիվանագիտական հարաբերությունները: Ամերիկացիները տարակուսանք են հայտնում, չիմանալով ում հանդիմանել` մադյարներին, թե ադրբեջանցիներին: «Երևանը զայրույթից ատամներն է կրճտացնում, Բաքուն ուրախանում է, Բուդապեշտին մնացին փողերը, Վաշինգտոնին` խնդիրները, իսկ ՆԱՏՕ-ն այնտեղ է, որտեղ և միշտ: Իսկ ահա Մոսկվան այս ամենին նայում է չարախնդությամբ, իբր, մենք ձեզ նախազգուշացրել էինք»,- ասել է նա:

Իր հերթին լրագրող Անդրեյ Դավիդովը նշել է, որ հունգարացիներն ուղղակի չէին սպասում իրադարձությունների նման արագ ընթացքի, հույս ունենալով, որ արտահանձնված ադրբեջանցուն իսկույն ազատ չեն արձակի: «Նրանք հաշվի չէին առել, որ նախագահ Ալիևին պետք կլինի ցուցադրաբար վիրավորել Հայաստանին: Իսկ դա պետք եղավ, որովհետև Ադրբեջանը երկատվում է մոլեգին ռազմատենչության և վատ նախազգացողության միջև, որ Հայաստանի հետ պատերազմը կրկին վատ կվերջանա իր համար: Իսկ հիմա հրճվանք է ապրում, կարծես հրթիռային հարված է հասցրել Երևանին: Միաժամանակ, պատասխան հարվածը ստացել է Բուդապեշտը»,- ասել է Դավիդովը:

«Միգուցե Հունգարիան և Ադրբեջանն ընդհանուր գործնական շահեր ունեն: Երբ գործը հասնում է սեփական քաղաքացիների կյանքի որակի հարցերին, եվրոպական երկրների իշխանությունները փորձում են չափազանց սկզբունքային չլինել այլ հարցերում»,- հավելել է Իսրայելից լրագրող և թարգմանիչ Դանիել Շտայսլինգերը, գրում է REX-ը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---