Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին սիրիահայ երեխաներին օգնելու համար13 սեպտեմբերի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 13-ին որոշում է ընդունել Սիրիայի ազգությամբ հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով «Լուսաբաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որպես սուբսիդիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 7415.8 հազ դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից 6229.2 հազար դրամ «Լուսաբաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և 1186.6 հազար դրամ «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին սիրիահայ երեխաներին ցուցաբերված օգնության, այդ թվում` ֆինանսական օգնության համար, որի շնորհիվ նրանք կարողացել են այցելել Հայաստանի տարբեր անկյուններ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |