ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ -ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՓՈՐՁԵԼ Է ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԹԻԿՈՒՆՔ

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին, ժամը 11:00-ին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբը ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունք ներթափանցելու փորձ է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արեւելյան տեղամասում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Մարտական հերթապահություն իրականացնող ղարաբաղյան զինված ուժերի զինծառայողները կասեցրել են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գործողությունները եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրա վնասազերծման համար: Սկսված փոխհրաձգության արդյունքում հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Ղարաբաղյան կողմում կորուստներ չկան: Ադրբեջանական կողմը շարունակում է ձեռնարկել գործողություններ, որոնք նպատակաուղղված են սահմանազատման գծում իրավիճակի ապակայունացմանը ԼՂՀ զինված ուժերի թիկունքում դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերի միջոցով, ինչպես նաեւ սեփական պահակակետերը մոտեցնելով ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնագծին: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերթական անգամ նախազգուշացնում է, որ այսուհետեւ էլ վճռականորեն կկասեցվի ադրբեջանական կողմի ամեն մի գործողություն, որն սպառնում է ԼՂՀ անվտանգությանն ու հղի է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն ադրբեջանական կողմին կոչ է անում անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ չվտանգել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---