«Ժողովուրդ». ՀՀ ԱԳՆ շենքը վաճառում են «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցին

«Ժողովուրդ». ՀՀ  ԱԳՆ շենքը վաճառում են «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցին

PanARMENIAN.Net - «Իշխանությունները վերջապես խոստովանեցին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը դառնալու է հյուրանոց: Նախօրեին նման հայտարարություն է արել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ԱԳՆ-ի համար կառուցվելու է նոր շենք արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում:

Հիշեցնենք, որ դեռեւս 2011-ի սեպտեմբերի 23-ին՝ մոտ մեկ տարի առաջ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կառավարությունը մտադիր է 500 մլն ԱՄՆ դոլարով վաճառել ԱԳՆ-ի շենքը «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցին: Սակայն եւ կառավարությունը, եւ ԱԳՆ-ն, եւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը տենդագին հերքում էին այդ լուրերը՝ բացառելով նման զարգացումները:

Մինչդեռ այսօր արդեն խոստովանում են՝ ԱԳՆ շենքը դառնալու է հյուրանոց: Դե իհարկե, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո ընդհանրապես կարելի էր փակել այդ նախարարությունը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---