«Ժողովուրդ». Այսօր կսկսվի Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը

«Ժողովուրդ». Այսօր կսկսվի Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը

PanARMENIAN.Net - Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կսկսվի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը: «Ժողովուրդ»-ը գրում է, որ նա մեղադրվում է խարդախության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մաս):

Ըստ քրեական գործի նյութերի՝ նա ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ. Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է վերջինիս հինգ հարյուր ութ հազար դրամին: Տուժողը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Է: Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---