Ավելի քան 2000 մարդ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտ հավաքվել է ցույցի

Ավելի քան 2000 մարդ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտ հավաքվել է ցույցի

PanARMENIAN.Net - Ավելի քան 2000 մարդ է հավաքվել Փարիզում Ադրբեջանիր դեսպանատան մոտ` բողոքելու Իլհամ Ալիևի այցի դեմ: Ինչպես գրում է Asbarez-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտությունն ու ԵԱՀԿ ՄԽ աշխատանքները:

Ցուցարարները կոչ են արել ֆրանսիական կառավարությանը անմիջապես բանտ վերադարձնել Հունգարիայից արտահանձնված և ներում ստացած մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացների շրջանակում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Ֆրանսիայի «Հայ Դատի» գրասենյակի գործադիր տնօրեն Հրաչ Վարժաեպտյանը ընդգծել է, որ ցույցին մասնակցել են ֆրանսիական խորհրդարանի որոշ անդամներ և քաղաքական գործիչներ: Ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս:

Բողոքի ակցիան լուսաբանվել է ֆրանսիական մամուլի կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---