Կալանավորների կտտանքների կադրերը նկարահանած սպան փորձել է գալ Հայաստան

Կալանավորների կտտանքների կադրերը նկարահանած սպան փորձել է գալ Հայաստան

PanARMENIAN.Net - Իրավապահները լուսադեմին ձերբակալել են Թբիլիսիի թիվ 8 կատարողական հաստատության սպա Դատո Ակոբիային վրաց-հայկական սահմանին, Սադախլոյի մաքսակետում, որը նկարահանել է կալանավորների խոշտանգումները: Այդ մասին հայտարարել է ԶԼՄ-ներին նրա փաստաբան Սալոմե Աբուլաձեն, հայտնում է apsny.ge-ն:

Նախօրեին տեսանյութեր են տարածվել, որտեղ նկարահանված են թիվ 8 բանտում կալանավորների խոշտանգումները:

Ձերբակալվել են արդեն այդ հաստատության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոմանք հետախուզման մեջ են: Հատուկ ուղերձով հանդես է եկել նաև նախագահ Սահակաշվիլին: Հրաժարական է տվել պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---