Սլովենիան կցանկանար, որ ղարաբաղյան խնդիրը լուծվեր խաղաղ ճանապարհով

Սլովենիան կցանկանար, որ ղարաբաղյան խնդիրը լուծվեր խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Սլովենիան սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասել է Բաքվում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման նախարար Ռադովան Զերժավինը: «Սլաովենիան կցանկանար, որ այս խնդիրը լուծվեր խաղաղ ճանապարհով և, բնականաբար, տեսնելով այս սարսափելի իրադարձությունները, զղջում և ցավում ենք տեղի ունեցածի համար»,-ասել է նա, հաղորդում է Թրենդը` չմանրամասնելով, թե «սարսափելի իրադարձություններ» ասելով, ինչ նկատի ուներ Զերժավինը: «Մենք ապրում ենք 21-րդ դարում, և, իհարկե, այս սարսափելի պատկերները որևէ կերպ չեն կարող առնչվել ժամանակակից կյանքին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---