Իսրայելը զինում է Ադրբեջանին Իրանի դե՞մ

Իսրայելը զինում է Ադրբեջանին Իրանի դե՞մ

PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ Իսրայելը դարձել է աշխարհում զենքի առաջատար արտահանողներից մեկը: 2004-2011թթ. Ւսրայելը վաճառել է 12,9 մլրդ դոլարի զենք: Բայց Իսրայելի համար ամենաշահութաբեր և նշանակալի համաձայնագիրը կնքվել է Ադրբեջանի հետ 1,6 մլրդ դոլարի զենքի առաքումների մասին»,- ասվում է СBS8 հեռուստաալիքի հաշվետվությունում:

«Ստոկհոլմի Միջազգային խաղաղ հետազոտությունների ինստիտուտի հաշվետվությունում ասվում է, որ Ադրբեջանը 1,6 մլրդ դոլարի սպառազինություն գնելու մասին 2011-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում ձեռք է բերել Gabriel տեսակի հականավային թևավոր հրթիռներ, Neron անօդաչու թռչող սարքեր, Barak տեսակի մեկ ՀՕՊ համակարգ և 75 հրթիռ, ինչպես նաև EL/M-2080 Green Pine ռադար», նշել է СBS8-ը:

Հեռուստաալիքը նշել է, որ Իսրայելը դարձել է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը: «Սույն փաստը խոսակցությունների առիթ է դարձել այն մասին, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանին Իրանի դեմ` «Մոսսադի» գործակալների աշխատանքն իրականացնելու համար»,- նշել է СBS8-ը:

Ինչպես հաղորդում է Vesti.az-ը, նախօրեին միջազգային քաղաքականությանն անդրադարձող իր մեկնաբանություններում WNWI ամերիկյան օնլայն ռադիոն նշել է, որ Բաքվի և Թել Ավիվի ռազմական համագործակցությունը ենթադրում է սերտ կապեր ռազմական հետախուզության ոլորտում, հետախուզական տեղեկատվության և օպերատիվ միջոցառումների ոլորտում: «Ադրբեջանն այժմ Իսրայելի համար այն է, ինչ նախկինում Թուրքիան էր: Հարևան Հայաստանի հետ հակամարտությունը հանգեցրել է նրան, որ նավթով հարուստ Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական բյուջեն մինչև 3.1 մլրդ դոլար: Բյուջեի գրեթե կեսը ծախսվել է զինված ուժերի արդիականացման վրա: Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները մշտապես սրվում են: Ադրբեջանի հիանալի գիտակցում է, որ Իրանի վրա հնարավոր հարձակումը կշոշափի նաև իրեն»,- նշել է ռադիոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---