ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահին շնորհավորել է ՉԺԴ նախագահը

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահին շնորհավորել է ՉԺԴ նախագահը

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Թույլ տվեք Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ Հայաստանի ժողորվրդին հղել սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ:

Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմը ուրախ է, որ այսօր Հայաստանում տիրում է քաղաքական և հասարակական կայունություն, տնտեսությունն անընդմեջ զարգանում է, ժողովրդի կենսամակարդակն օրեցօր բարձրանում է, անշեղորեն ընդլայնվում են արտաքին կապերը, մեծ հաջողությունների եք հասել երկրի կառուցման գործում: Չինական կողմը, ինչպես նախկինում, կհարգի իր երկրի առանձնահատկություններին համապատասխան հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին և սրտանց ցանկանում է հայ ժողովրդին նորանոր հաջողություններ երկրի զարգացման գործում:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերություններն անընդմեջ կայուն զարգացում են ապրում: Կողմերի միջև պահպանվում են բարեկամական կապերը, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, խորանում է փոխշահավետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում, պահպանվում են սերտ կապերը և փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, արդյունավետորեն պաշտպանվում են սեփական և համատեղ շահերը: Այս տարի նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, երկկողմ հարաբերություններում առկա են մեծ հեռանկարներ: Ես պատրաստ եմ Ձերդ գերազանցության հետ ներդնել բոլոր ջանքերը հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, ժողովրդին՝ երջանկություն: Ցանկանում եմ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---