ԱՄՆ-ում ՀՀ Անկախության օրը նշվել է Լոս Անջելեսի և Գլենդեյլի քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ22 սեպտեմբերի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Արևմտյան ափի հայ համայնքը հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանի ներկայացուցչությունում են հավաքվել մոտ հազար ամերիկահայեր` համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, շնորհավորելով համայնքին, ընդգծել է անկախության 21 տարիների ընթացքում ամերիկահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում: «Մեր երկրի անկախության 21 տարիները նաև ձեր ջանքերի անդյունքն են, և այսօր կուզենայի իմ ու մեր երկրի անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ Հայաստանի Հանրապետության կայացման գործում ամեն մեկիդ ունեցած ներդրման համար»,- ասել է գլխավոր հյուպատոսը: Տոնակատարությանը մասնակցել են նաև Լոս Անջելեսի և Գլենդեյլի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ԱՄՆ արևմտյան ափում հավատարմագրված դիվանագետներ, այլ պաշտոնյաներ: Լոս Անջելեսի Կառավարիչների խորհուրդը հատուկ հռչակագրով շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին` անկախության տոնի առթիվ: Հանդիսության ժամանակ ելույթ են ունեցել ճանաչված երգիչ Հարութ Փամբուկչյանը և Երգի պետական թատրոնի սաները: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |