Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա Մարիամ Գևորգյանի սկեսրոջ գործով դատական նիստը

Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա Մարիամ Գևորգյանի սկեսրոջ գործով դատական նիստը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին` ժամը 14:00-ին, Արտաշատ քաղաքում Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Մարիամ Գևորգյանի սկեսրոջ գործով դատական նիստը: Նիստին զուգահեռ «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության» կոալիցիան այդ գործով ցույց կանցկացնի:

Մարիամ Գևորգյանի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---