ԱԻՆ-ը հյուրընկալել է տվյալների բազայի ստեղծման բնագավառի միջազգային փորձագետների

ԱԻՆ-ը հյուրընկալել է տվյալների բազայի ստեղծման բնագավառի միջազգային փորձագետների

PanARMENIAN.Net - Հանրապետությունում ընթացող տեսչական բարեփոխումների շրջանակներում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն ընդունել է Կանադայից ժամանած, տվյալների բազայի ստեղծման բնագավառի միջազգային փորձագետներ Ջեյմս Բրաունին և Էնդրյու Գուդվինին:

Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, հանդիպումը նվիրված էր անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և պահպանման գործընթացների արդիականացմանը:

ՊՀ և ՏԱՏ պետ Ա. Մկրտչյանը ներկայացրեց համակարգի կառուցվածքը, տեսչությանը վերապահված գործառույթները, օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում այլ նախարարությունների և կազմակերպությունների, այդ թվում` իրավապահ մարմինների հետ համագործակցության եզրերը։

Խոսելով աշխատակիցների միջին ծանրաբեռնվածության մասին` պարոն Մկրտչյանը շեշտեց, որ համակարգչային միջոցների լայն կիրառումը և նոր ծրագրերի ներդրումն ավելի վերահսկելի և թափանցիկ կդարձնեն ոչ միայն տեսուչի, այլև ողջ համակարգի գործունեությունը:

Հյուրերի` տեսչական աշխատանքի առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, և ձեռք բերվեց պայմանավորվածություն համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---