Սփյուռքի նախարարն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայ Երիտասարդաց միության ատենապետին

Սփյուռքի նախարարն  այսօր ընդունել է  Երուսաղեմի Հայ Երիտասարդաց միության ատենապետին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության ատենապետ Հակոբ Անդրիասյանին:

Հակոբ Անդրիասյանը նախարարին է ներկայացրել Երուսաղեմի հայ համայնքին հուզող մի շարք հարցեր, որոնք հիմնականում առնչվում են հայապահպանության և լեզվապահպանության հիմնախնդիրներին: Ատենապետը ցանկություն է հայտել ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպել Երուսաղեմի հայ երիտասարդների հայրենագիտական կրթության, Հայաստանի ճանաչողության գործընթացը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել ՝ հավաստիացնելով, որ կիսում է ատենապետի մտահոգությունները:

Հանդիպման ավարտին նախանշվեցին համագործակցության հնարավոր տարբերակները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---